ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դաշնակցությունը պահանջում է բեկանել Միկոյանի արձանի մասին որոշումը

Դաշնակցությունը պահանջում է բեկանել Միկոյանի արձանի մասին որոշումը
21.05.2014 | 16:36

ՀՅ Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն մայրաքաղաքի ավագանուց պահանջում է բեկանել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը և հետագայում ձեռնպահ մնալ առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարևոր որոշումներ կայացնելու գործելակերպից։

«Ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլև վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջև նրա ծառայությունների արժևորման շուրջ մասնագիտական քննարկումների: Մինչդեռ Հայաստանի առաջին Հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի և նրանց ժառանգների զգացմունքների առջև»,- ասված է դաշնակցության քաղաքային կոմիտեի երեկվա հայտարարությունում:

Ընդդիմադիր կուսակցությունն ընդգծում է, որ արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլև ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ:

«Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը վնասելու է մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները», - ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ